ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Գո­նե ե­ղա­ծը չփ­չաց­նեն

Գո­նե ե­ղա­ծը չփ­չաց­նեն
29.10.2019 | 00:45

Մինչ Հա­յաս­տա­նի ներ­կա իշ­խա­նու­թյուն­նե­րը Ռու­սաս­տա­նի հետ սոսկ խոս­քով էին հա­րա­բե­րու­թյուն­ներ կա­ռու­ցում, այն­տեղ շա­րու­նա­կում են չհա­վա­տալ ե­րեկ ռու­սա­տյաց, այ­սօր ռու­սա­սեր ՀՀ ա­ռանց­քա­յին դեմ­քե­րին: Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, վեր­ջերս ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ո­րոշ գոր­ծիչ­նե­րի հետ ռուս դի­վա­նա­գետ­նե­րի մի հան­դիպ­ման ժա­մա­նակ ռուս­նե­րը դժ­գո­հել են ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րից, ըն­դգ­ծե­լով, որ խն­դի­րը ոչ թե ի­րենց հա­վա­տար­մու­թյան եր­դում տալն է, այլ այն դա­րա­վոր կա­պը չփ­չաց­նե­լը, որ կա հայ և ռուս ժո­ղո­վուրդ­նե­րի միջև: Ա­վե­լին, նրանք խոս­տո­վա­նել են, որ այդ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պահ­պան­ման հա­մար հա­մա­տեղ ներդ­րում պի­տի ա­նել, մինչ­դեռ այ­սօր հայ­կա­կան կող­մը միայն պա­հան­ջո­ղի դիր­քե­րից է հան­դես գա­լիս:


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 2869

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ